«Ֆլայ Արնա» հայ-արաբական ավիաընկերության շուրջ ծագած հակասությունների վերաբերյալ առաջին հոդվածում գրել էինք գլխավորապես այն կետերի մասին, որոնք վերաբերում են Կառավարությանը: Այս անգամ կանդրադառնանք Քաղավիացիայի կոմիտեին եւ «Զվարթնոց» օդանավակայանին ուղղված քննադատությանը: Հիշեցնենք, որ 2023 թ. ապրիլի 27-ին «Ֆլայ Արնայի» կառավարիչ Air Arabia ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալին հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու, ըստ մեր