ՀՀ-ում հուլիսի 15-ից հուլիսի 24-ը տեղի ունեցած «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունից հետո մամուլում տեղեկություններ էին շրջանառվել ԱՄՆ ներկայացուցչի՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում աշխատելու մասին, ինչը հանրության որոշակի հատվածի և փորձագիտական, քաղաքական շրջանակների կողմից բուռն էր ընդունվել, հատկապես, երբ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան հուլիսի 17-ին «Հետք»-ին տված հարցազրույցում հաստատել էր այն: