Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես հիանալի զրույց ունեցա նախագահ Թրամփի հետ և շնորհավորեցի նրան իր պատմական վստահ հաղթանակի կապակցությամբ. նրա անհավատալի քարոզարշավը հնարավոր դարձրեց այս արդյունքը:
Մենք պայմանավորվեցինք սերտ երկխոսություն պահպանել և զարգացնել մեր համագործակցությունը»,- գրել է Զելենսկին X-ի իր էջում։