«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր թիմի ջախջախիչ պարտությունը Չեմպիոնների լիգայի Լիսաբոնի «Սպորտինգի» հետ խաղում (1-4):
«Դժվար է շատ բան ասել, երբ պարտվում ես նման հաշվով։ Շնորհավորում եմ «Սպորտինգին» այս հաղթանակի կապակցությամբ:
Առաջին խաղակեսում մենք հիանալի խաղացինք, բայց չօգտագործեցինք մեր հնարավորությունները։
Հիմա մենք արդյունքների առումով բարդ ժամանակաշրջանում ենք, բայց ես պատրաստ եմ այստեղ լինել, պայքարել ու չհանձնվել, ինձ հետաքրքրում է այս մարտահրավերը։
Խնդիր պաշտպանների ռոտացիայի պատճառո՞վ: Միգուցե, չգիտեմ։ Երբ ունես այդքան հանդիպումներ, չես կարող նույն կազմով խաղալ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։