Cyberhub.am. ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) զգուշացնում է Gmail, Outlook, AOL և Yahoo հարթակների օգտատերերին, որ կիբեռհանցագործները սկսել են շահագործել հաշիվ մուտք գործած օգտատիրոջը հիշելու՝ դիտարկիչների (browser) կարողությունը, անգամ երկգործոն վավերացմամբ պաշտպանված հաշիվները կոտրելու համար։ Բանն այն է, որ հաշիվ մուտք գործած (logged in) օգտատիրոջը հիշելու համար դիտարկիչները համակարգչում կամ հեռախոսում ստեղծում են հատուկ ֆայլեր՝