Բաքվում մեկնարկել է կրոնական առաջնորդների գլոբալ գագաթնաժողովը։ Միջոցառումը տեղի է ունենում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանից առաջ:
Գյուլիստանի պալատում գագաթնաժողովին մասնակցում են համաշխարհային շուրջ 30 կրոնների ներկայացուցիչներ, հեղինակավոր կրոնական կենտրոնների ղեկավարներ՝ պատրիարքներ, Վատիկանի և Ալ-Ազհարի պաշտոնյաներ, ականավոր կրոնական, հասարակական, պետական, գիտական գործիչներ՝ աշխարհի 55 երկրներից և 30 միջազգային կազմակերպություններից։
Միջոցառման մասնակիցները կայցելեն օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներ: