«Արսենալն» այսօր պաշտոնապես հայտարարեց, որ Էդու Գասպարը որոշել է հեռանալ ակումբի մարզական տնօրենի պաշտոնից։
«Ինձ համար աներևակայելի դժվար էր այս որոշումը կայացնելը: «Արսենալն» ինձ հնարավորություն է տվել աշխատելու շատ մեծ մարդկանց հետ և հնարավորություն է ընձեռել լինել ակումբի պատմության ինչ-որ յուրահատուկ բանի մաս: Դա յուրահատուկ ճանապարհորդություն էր»,- ասել է Էդուն:
Էդուն «Արսենալում» աշխատում է 2019 թվականից։ Սկզբում նա եղել է ակումբի տեխնիկական տնօրենը, իսկ 2022 թվականին դարձել է մարզական տնօրեն։
Մամուլում նշվում է, որ Էդուն կաշխատի մեկ այլ անգլիական ակումբում՝ «Նոթինգհեմ Ֆորեստում», ինչպես նաև պաշտոն կկրի «Օլիմպիակոսում» ու «Ռիո Ավեում» (այս բոլոր ակումբներն ունեն մեկ սեփականատեր):