Ավերիչ ջրհեղեղից տուժած Վալենսիայի բնակիչները քարեր և ցեխ են նետել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդի, թագուհի Լետիցիայի և վարչապետ Սանչեսի վրա
Աղետի գոտի այցի ժամանակ բնակիչները, որոնք վրդովված են աղետի հետևանքների վերացման ուղղությամբ իշխանությունների դանդաղ քայլերից, ցեխ ու քարեր են նետել՝ բղավելով «մարդասպաններ»:
Վերջին տվյալներով, Վալենսիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել էր 211-ի, երկրում եռօրյա սուգ էր հայտարարվել։