Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:50-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 84 կմ հատվածում՝ Շիրակավան գյուղի վարչական տարածքում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Արամայիս Մ.-ի վարած «Opel» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Վարդան Ս.-ի վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Արամայիս Մ.-ն, նրա ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 56-ամյա Մելիք Մ.-ն և 50-ամյա Գոհար Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները արձանագրել են Գոհար Խ.-ի մահը։
Դեպքի վայրում «Mercedes»-ի վարորդ Վարդան Ս.-ի մոտ ախտորոշվել է «ճնշման բարձրացում», ով բժիշկների կողմից բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։