Добавить новость

«Удобные способы». Как россиянам воспользоваться льготой, не учтенной в налоговом уведомлении?

Песков назвал важным посланием один из пунктов ядерной доктрины России

Адвокат напал с ножом на покупателей в магазине на востоке Москвы

Сбитень, какао, глинтвейн: чем согреться в морозы

World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Պլաստիկ վիրահատությունները նույնպես կարող են առաջացնել կախվածություն, ինչպես թմրանյութերը. հոգեբան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հոգեբան Արմինե Մանուկյանը

– Տիկի՛ն Մանուկյան, օրերս Հայաստանում պլաստիկ վիրահատության հետևանքով բուժառուի մահվան դեպք գրանցվեց, ինչը բուռն քննարկումների առիթ հանդիսացավ: Հատկապես վերջին տարիներին Հայաստանում աճել է պլաստիկ վիրահատության դիմողների թիվը, ո՞րն է մարդկանց դրդապատճառը, որին դժվար է դիմադրել, չբացառելով առողջական հնարավոր խնդիրները, ցավոք սրտի նաև մահվան հավանականությունը:

– Ոչ ոք ապահովագրված չէ, ու յուրաքանչյուր բուժառու կարող է տարբեր վիրահատությունների պարագայում վճարել կյանքով, դեպքերը տարբեր են, ու թիրախավորել բժիշկներին և ասել, թե այստեղ բժիշկների սխալն է, միանշանակ չէ: Իհարկե դա էլ է հնարավոր, բայց բացարձակ չէ ու հատկապես պլաստիկ վիրաբուժության պարագայում։ 

Ինչ վերաբերում է դեպքերի շատացմանը, դա մի փոքր կապվում է ազգաբնակչության հոգեբանական խնդիրների հետ, երբ ունենում են որոշակի բարդույթներ։ Հիմնականում պետք է անդրադառնանք կանանց, որովհետև պլաստիկ վիրաբուժության, որպես կանոն, դիմում են կանայք, ու այստեղ կան տարբեր տարիքային խմբեր։ 

Տարբեր տարիքային խմբերի պարագայում հոգեբանական խնդիրը, որը բերում է պլաստիկ վիրաբուժության, տարբեր է։ Առաջին պարագայում դրանք կարող են լինել երիտասարդ աղջիկները, որոնք նոր են մտնում ակտիվ սոցիալական հարաբերությունների մեջ, ու իրենց խնդիրը գալիս է հիմնականում իրենց արտաքինից ոչ այնքան բավարարված լինելուց։ 

Որպես կանոն՝ այս խնդիրն առաջանում է դեռևս դեռահասության տարիքում, այսինքն՝ անցումային շրջանում, երբ աղջիկները սկսում են համեմատվել ընկերուհիների, համադասարանցիների ու հատկապես այն աղջիկների հետ, որոնք հակառակ սեռի կողմից մի փոքր բացարձակ համակրանքի են արժանանում։ Որպես այդպիսին՝ վիրահատությունները նման պարագայում լինում են մարմնի ավելի բացահայտ մասերում, ինչպիսին է քիթը, կզակը, այտոսկրերը։ Աղջիկներին թվում է, թե իրենց քիթը, կզակը լավ չեն, քիթը մեծ է, ու քանի որ դա շտկելու հնարավորություն կա, նրանք դիմում են դրան։ 

Սա պատճառներից մեկն է, որը գալիս է դեռահասության տարիքում, որից հետո արդեն երիտասարդ աղջիկները և կանայք թևակոխում են կյանքի մյուս փուլ, որը կապվում է արդեն միջին տարիքային ճգնաժամի հետ՝ 30+, երբ բոլորս գիտենք, որ 25 տարեկանից սկսած մարդու օրգանիզմը ֆիզիոլոգիապես սկսում է ծերանալ: 

Բնականաբար, սկսվում են արդեն մաշկային խնդիրներ՝առաձգականության ոչ բարվոք վիճակ, հետծննդաբերական սպիներ և այլն։ Այս պարագայում կան միջամտություններ, որոնք ինչ-որ չափով անհրաժեշտություն են, դա արդեն վերաբերում է մարմնի փակ մասերին, որոնք, որպես կանոն, լինում են որովայնի կամ կրծքագեղձերի շրջանում։ 

Եվ եթե տվյալ պարագայում կինը բարդութավորվում է այդ սպիներից, ապա հոգեբանական առումով խրախուսվում է այդ սպիների վերացումը, որպեսզի նա հետագայում չբարդութավորվի։ Եթե կա դեմքի բացահայտ խնդիր, ու դա նաև առողջական է, խոսքս վերաբերում է քթին կոտրվածքին ՝ շնչառության հետ կապված, ապա նման վիրահատությունը ցուցվում է առողջությունը բարելավելու նպատակով։ 

Բայց այսօր, ցավոք սրտի, մենք հանդիպում ենք այն դեպքերին, որոնք պայմանավորված են այսպես կոչված համընդհանուր մոդայիկ միտումով, որին ձգտում են հետևել բոլոր երիտասարդ ու ոչ այդքան երիտասարդ կանայք։ Երիտասարդ կանայք ընդամենը փորձում են հաջողակ երևալ, ու, ցավոք սրտի, այսօր, ելնելով մեր հասարակության մեջ ձևավորված ժամանակավոր արժեքներից, որոնք իհարկե անցողիկ են, դրանք չեն մտնում մեր բացարձակ արժեքների համակարգի մեջ, հաջողակ լինելը մի փոքր այլ կերպ է հասկացվում։ 

Այսօր մեր երիտասարդ կանանց թվում է, որ եթե իրենք պլաստիկ վիրահատություն են կատարում, որ եթե ունեն բոլորին նման քթեր, կզակներ, այտոսկրեր, ձգած մաշկ, առավելևս՝ շուրթեր, որը, ըստ իս, էսթետիկ առումով գեղեցիկ չէ, ապա դա համարվում է հաջողակ լինելու գրավական։ Որ շրջապատում տեսնեն, որ իրենք այդքան հնարավորություն ունեն, որ դիմել են պլաստիկ վիրահատությունների։ 

Երբեմն պլաստիկ վիրահատության հետևանքով կորչում է դեմքի համաչափությունը, դեմքի մասերի ներդաշնակությունը, բնականաբար, արդեն դառնում է բոլորովին այլ, անհամաչափ ու ոչ ներդաշնակ դիմագծերով դեմք։ Պլաստիկան միշտ ագրեսիվություն է բերում կնոջ դեմքին։Շատ հաճախ նաև դիմում են նման քայլի, որպեսզի թաքցնեն ծերությունը, ինչը, վստահեցնում եմ, անհնար է, որովհետև բնությունն ունի իր կանոնները, բայց պետք է գեղեցիկ ծերանալ։ Ծերությունը, որը բնական է, շատ ավելի գեղեցիկ է, շատ ավելի հաճելի է, քան որևէ միջամտություն, որը չի կարող կանխել ծերությունը և չի կարող պայքարել ծերության դեմ։ 

– Հոգեբանական պատճառների մասին ասացիք, իսկ որքանո՞վ է նաև հասարակական կարծիքը, սոցիալական մեդիան, հանրահայտ մարդկանց կերպարները նպաստում, որ կանայք, մարդիկ դիմեն պլաստիկ միջամտությունների։

– Անշուշտ նպաստում են։ Սոցիալական մեդիայի բոլոր կերպարներն են նպաստում մարդկանց տարբեր շերտերի նմանակմանը, այդ երևույթը հոգեբանության մեջ կոչվում է վարակում, որը հատկապես հատուկ է հենց մեդիադաշտին։ Վստահաբար նկատել եք, որ նույնիսկ տարբեր սոցիալական հարթակներում տարբեր կանանց ու աղջիկների նկարները բացարձակապես նույն դիրքով են, նույն ժպիտով, դեմքի նույն արտահայտությամբ, կարծես թե սա էլ է տանում մարդկային հուզական ոլորտի ոչնչացմանը ու մարդու ռոբոտացմանը, տրվում է որոշակի կաղապար, որ մարդիկ դրանով առաջնորդվեն։ 

Հետևաբար սա խոսում է այն մասին, որ բոլոր տեսակի մեդիադեմքերը թելադրում են որոշակի վարքային դրսևորումներ, ձևավորում են հանրային գիտակցություն ու նաև արժեքներ, որոնք, կրկնում եմ, չեն կարող բացարձակ լինել, դրանք ժամանակավոր են, որոնք թելադրվում են ժամանակի պահանջով, բայց մենք պետք է հետևենք ու պահպանենք բացարձակ արժեքները, որոնք որևէ ժամանակի չեն ենթարկվում։ 

Եթե մենք կարողանանք նորից այդ արժեքները ձևավորել ու հասկանալ, որ կինն ինքնին՝ որպես բնության երևույթ, արդեն իսկ գեղեցիկ է, ու յուրաքանչյուր կին անկրկնելի է իր գեղեցկության ու առանձնահատկության մեջ, ու, ամենակարևորը՝ կնոջ գեղեցկությունն իր ներքին բովանդակության, ներքին լույսի մեջ է, պլաստիկ վիրաբույժներն այդ դեպքում արդեն կլուծեն այն խնդիրը, որը ոչ թե քմահաճույք է, ոչ թե բոլորին նմանվելու մոլուցք է, բոլորի դեմքը նույն դիմակով ծածկելու խնդիր է, այլ առողջապահական անհրաժեշտություն։ 

– Մարդիկ, որոնք դիմում են պլաստիկ վիրաբուժության ոչ առողջապահական անհրաժեշտությունից ելնելով, կարո՞ղ ենք ասել, որ ունեն հոգեբանական խնդիրներ կամ ինքնավստահության պակաս։

– Ես նշեցի, որ բոլոր նման միջամտությունների գնացող կանայք, որպես կանոն, բարդութավորված են, անշուշտ սա բարդույթների դրսևորում է։ Օրինակ՝ կան մայր ու աղջիկ, որոնք միմյանց հետ մրցում են, սա էլ է բարդույթ։ Մայրն ուզում է երիտասարդ երևալ ու ամիսը մեկ անգամ վիրահատության է դիմում։ Բայց ես նորից եմ ասում, որ տարիքը չես կարող թաքցնել, ինչպիսի ֆենոմենալ վիրաբույժ էլ լինի։ Երիտասարդ աղջիկներն ունենում են ինչ-որ մի իդեալ, կուռք, որին փորձում են նմանվել։ 

Իհարկե, մարդը, որը չունի իր անհատականությունը, իր ես-ը, ինքնաբավ չէ, չի սիրում ինքն իրեն, չունի համապատասխան ադեկվատ ինքնագնահատական, անպայման փորձում է իր արտաքինն անընդհատ փոփոխել, սա ևս հոգեբանները դիտարկում են որպես ինքնավնասման երևույթ։ Մենք ունենք սուիցիդալ մտքեր, դաջվածքներ անողներ, այս բոլորն ինքնավնասման երևույթներ են, այդ թվում և անընդհատ, առանց անհրաժեշտության, պլաստիկ վիրաբուժության դիմելու միտումը։ 

 -Իսկ այդ միջամտություններից հետո այդ մարդկանց ինքնագնահատականը բարձրանո՞ւմ է։

– Իհարկե ոչ։ Պլաստիկ վիրահատությունից հետո մարդկանց մոտ ժամանակավոր բարձրանում է ինքնագնահատականը, եթե իրենք ստանում են այն արդյունքը, որն ակնկալում են. նրանց ինքնագնահատականը ժամանակավոր դառնում է ադեկվատ, բայց որոշ ժամանակ անց սկսում է դուր չգալ մարմնի մեկ այլ հատված։ Դրա համար էլ մենք տեսնում ենք, որ մեկ անգամ շուրթերը կորեկցիա անելուց հետո էլի են անում, որ ամսեամիս շուրթերն ավելի են մեծանում, ու ի վերջո ստացվում է բադիկի շուրթ։ Սա նաև կախվածություն է առաջացնում, որովհետև երբ դու նայում ես հայելուն ու տեսնում քո ուզած մարմնի մասը, արտադրվում են էնդորֆին, դոֆամին, սերոտոնին, որոնք երջանկության հորմոններ են, հաճույքի հորմոններ են, որոնք թմրանյութի նման գցում են կախվածության մեջ։ 

– Բացի այդ կախվածությունից՝ հաճախ պլաստիկ միջամտության դիմելն էլ ի՞նչ ռիսկեր ու հոգեբանական խնդիրներ է առաջացնում անձի մեջ։

– Օրինակ՝ անդառնալիություն, որովհետև մարդը կարող է ընկնելով այդ հոսանքի տակ կամ կախվածության մեջ՝ անընդհատ ինչ-որ փոփոխություններ անի-անի, ու ինչ-որ մի տարիքում, երբ միանշանակ բնությունն է հաղթելու, բնականաբար, վիրահատված դեմքը և այլն շատ ավելի վատ վիճակում են լինելու, քան երբ դա բնական ծերացման ժամանակ լինի։ Արդեն կհասկանա, որ սխալ է կատարել, որն անդառնալի է։ 

– Իսկ բժիշկներն ու մասնագետներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ մարդու որոշման վրա։

– Ինչ վերաբերում է հոգեբաններին, ես կարծում եմ, որ որևէ հոգեբան չի կարող ու իրավունք էլ չունի որևէ մեկին դրդել կամ խորհուրդ տալ, որ գնան վիրահատության։ Հոգեբանը կարող է օգնել այդ մարդուն բարձրացնել սեփական ինքնագնահատականը, ընդունել սեփական մարմինն այնպիսին, ինչպիսին կա ու սիրել սեփական մարմինը։ Այդ պարագայում մեր այցելուն երբեք չի կարող դիմել անհիմն պլաստիկ վիրահատության։ 

Հոգեբանի խնդիրն է մարդու ներքին ռեսուրսները, որոնք պակասել են, քնել են, վերացել են ինչ-որ սթրեսների, դեպրեսիաների հետևանքով, այդ բոլոր ռեսուրսները վերադարձնել, հնարավորություն տալ մարդուն ադեկվատ մտածել, իսկ մարդը, որն ադեկվատ է մտածում, միշտ ճիշտ որոշումներ է կայացնում իր համար։

– Իսկ այդ կախվածությունը հնարավո՞ր է կանխել։

– Եթե մարդը գիտակցում է, որ ընկել կամ ընկնում է, հնարավոր է կանխել, նույնը յուրաքանչյուր մոլուցքի պարագայում։ Եթե մարդը գիտակցում է, որ ունի խնդիր, ապա այդ խնդիրը լուծելի է, եթե չի գիտակցում՝ հնարավոր չէ։ Երբ մարդն ասում է՝ երբ ուզեմ՝ կդադարեցնեմ, սա արդեն խոսում է խոր և խորացված խնդրի մասին։

Քրիստինե Աղաբեկյան

Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյանի

MediaLab.am

The post Պլաստիկ վիրահատությունները նույնպես կարող են առաջացնել կախվածություն, ինչպես թմրանյութերը. հոգեբան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

«Удобные способы». Как россиянам воспользоваться льготой, не учтенной в налоговом уведомлении?

Флюид-арт выставка открылась в Ленинском городском округе

Ежегодный форум бизнеса и власти «Дни ритейла в Сибири» пройдет в Новосибирске

Участники пятого сезона "БумБатла" установили рекорд по сбору макулатуры

Музыкальные новости

В Подмосковье росгвардейцы помогли автолюбительнице, оказавшейся в сложной ситуации из-за гололеда

Роспотребнадзор ищет личинок паразитов в рыбных консервах «Пятерочки» и «Дикси»

В Омске отменили концерт певицы Дианы Арбениной

Татьяна Тарасова о Гран-при России: Петросян — лидер мирового фигурного катания

Новости России

Какие тайны хранят еноты? Разбираются Веснушка и Кипятоша

Школа мозаики в Лобне стала призером всероссийского конкурса

Сбитень, какао, глинтвейн: чем согреться в морозы

«Флотилия-7»: Израиль получил субмарину, от которой вздрогнули и арабы в Египте, и персы в Иране, и адмиралы в России

Экология в России и мире

В МГППУ прошла пятая международная конференция «Цифровая гуманитаристика и технологии в образовании» (DHTE 2024)

Певицу Ольгу Бузову засняли во время примерки свадебного платья в Москве

100-летний юбилей отметили плановые органы Свердловской области

Питчинг Релиза. Отправить релиз на Питчинг.

Спорт в России и мире

Медведев опустился на пятое место в рейтинге ATP

Синнер вышел в финал Итогового турнира, Оливейра победил Чендлера в UFC. Главное к утру

Касаткина остаётся в топ-10 рейтинга WTA, Шнайдер и Калинская сохранили позиции

Кубок Билли Джин Кинг. 1/2 финала. Польша проигрывает Италии, Великобритания поборется со Словакией

Moscow.media

Питчинг Релиза. Отправить релиз на Питчинг.

Гладь сухой воды...

Неудачный разворот: под Орлом «Changan» въехал в «Приору». Пострадал ребенок

Почти в полмиллиарда рублей обойдется строительство дорог в "Титановой долине"











Топ новостей на этот час

Rss.plus






Адвокат напал с ножом на покупателей в магазине на востоке Москвы

Песков назвал важным посланием один из пунктов ядерной доктрины России

Лавров заявил, что Россия сделает все для недопущения ядерной войны

Какие тайны хранят еноты? Разбираются Веснушка и Кипятоша