Դատախազ Սոնա Հովսեփյանը տարակուսանք հայտնեց պատասխանող կողմի պնդումների առիթով, թե այդ հասցեներում բնակիչներ չեն եղել: Եվ հղում անելով Երքաղխորհրդի գործկոմի 47|34 որոշմանը, արձանագրեց, որ այդտեղ եղել է շենք, որտեղ եղել են բնակարաններ ու մարդիկ են բնակվել: Նաեւ, որ Ազգային արխիվից ստացված փաստաթղթերում եւ Երքաղխորհրդի գործկոմի բոլոր որոշումներում նշվում է, որ գործ ունենք պատմամշակութային արժեք ունեցող հուշարձանի հետ: