Добавить новость
World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Սպանություն՝ ուղևորափոխադրման հարցի շուրջ վիճաբանության ժամանակ․ բացահայտվել է Ծովակալ Իսակովի պողոտայի դեպքը (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում օպերատիվորեն իրականացված անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողությունների, ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է 2024թ․ հոկտեմբերի 14-ին Երևան քաղաքում կատարված սպանության դեպքը։

Մասնավորապես, հոկտեմբերի 14-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Արգավանդի խաչմերուկ չհասած, կա դանակահարված քաղաքացի և շտապօգնություն է անհրաժեշտ։ Նույն օրը՝ ժամը 11։57-ին, մեկ այլ հաղորդում է ստացվել շտապօգնության ենթակայանից, ըստ որի Արգավանդի խաչմերուկում դանակահարության հետևանքով տղամարդ է մահացել։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, դանակ, պայուսակ, ներարկիչներ, դեղնականաչավուն բուսական զանգվածով լցված տարա։ Վերցվել են դեպքի վայրը տեսանկարահանող սարքերի տեսագրությունները պարունակող էլեկտրոնային կրիչները, որոնցում առկա տեսագրությունները ենթարկվել են մանրամասն զննության:

Հարցաքննվել են դեպքին ականատես անձինք։ Իսակովի պողոտայում գտնվող բենզալցակայանում ևս կատարվել է դեպքի վայրի, ինչպես նաև տեսանկարահանող սարքերի տեսագրությունների զննություն, բենզալցակայանից առգրավվել են նաև արնանման հետքերով հագուստ:

Նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատանյութագիտական, դատակենսաբանական և դատաքիմիական փորձաքննություններ:

Կատարված նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024թ․ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11.00-ից 11.30-ն ընկած ժամանակահատվածում, Արմավիրի մարզի 41–ամյա բնակիչը,  իր կողմից շահագործվող «Mercedes C 180» մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքից դեպի Երևան ուղևորափոխադրում իրականացնելու ընթացքում, Արմավիրի մարզի «Զվարթնոց» բնակավայրից որպես ուղևոր վերցրել է նույն մարզի 36–ամյա բնակչին: Արգավանդ գյուղի խաչմերուկից դեպի Երևան քաղաքի Իսակովի պողոտա տանող ճանապարհին գտնվող կամուրջի մոտ վերջիններիս միջև փոխադրման ուղեվարձի՝ սահմանվածից թանկ պահանջելու հարցի շուրջ վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում սկսել են փոխադարձ հայհոյանքներ հնչեցնել միմյանց հասցեին։

Այնուհետև վիճաբանությունը շարունակվել է ավտոմեքենայից դուրս, որի ընթացքում 36–ամյա տղամարդը, իր հետ նախապես վերցրած դանակով հիշյալ ավտոմեքենայի վարորդին մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ, հարվածել է վերջինիս արմունկին և փորձել դիմել փախուստի։ Սակայն վարորդը, հետապնդելով 36–ամյա տղամարդուն, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակի աջ և ձախ առաջնային մակերեսներին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 41–ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու մասին, որը հանձնարարվել է ոստիկանությանը։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus