Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտվել է Գրեփլինգի բոլոր տարիքային խմբերի աշխարհի առաջնությունը։
Այս մասին հայտնում են Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիայից:
Հայաստանի հավաքականը նվաճել է 2 ոսկե, 3 արծաթե և 6 բրոնզե մեդալ: Ընդհանուր առմամբ մեր ընտրանին նվաճել է 11 մեդալ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վերջին 4 տարի ընթացքում Հայաստանի ընտրանին UWW պաշտոնական առաջնություններում նվաճել է 52 մեդալ (7 ոսկե, 15 արծաթե և 30 բրոնզե):
Մեր ընտրանու կազմում մեդալակիրներ են դարձել Երևանի «Krav Maga», «Petrosyan Dojo», «Legacy», ինչպես նաև Արմավիրի «ArmFighting» և Վանաձորի «Legacy» ակումբների մարզիկները։
Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը՝ ի դեմս Կարեն Գիլոյանին, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին, Երևանի քաղաքապետարանին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, ինչպես նաև Սպորտի վարչության պետ Արսեն Մակվեցյանին, «Խոյ» համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին, Փարաքար համայնքի ավագանու անդամ Վալոդյա Գրիգորյանին, ՀՀ ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանին, Հայաստանի ըմբշամարտի Ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանին և գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանին, «Վբեթ» կազմակերպությանը՝ ի դեմս Վահագն Բադալյանի, «Վեգա» խանութ սրահների հիմնադիր Յուրա Աֆրիկյանին, «Վեգա» Մասիվ խանութ — սրահի տնօրեն Ռուբեն Սիմոնյանին, և «Օհանյան աղբյուրի ջուր» կազմակերպությանը՝ ի դեմս Գեորգի Օհանյանի։