Հոկտեմբերի 13-ին, ժամը 11:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Լ. Հ.-ին (ծնված 1976 թ․) իջեցրել (մոտ 100 մ) և մոտեցրել են ավտոմեքենային։