Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել Ճարտարապետության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում, որը զուգակցվել է «Երևանը երեկ և այսօր» խորագրով ցուցահանդեսի բացմամբ։ Մասնագիտական տոնի առթիվ ճարտարապետներին շնորհավորել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ մաղթելով ստեղծագործելու լայն դաշտ։ «Այսօր ավելի քան երբևէ ճարտարապետները պահանջված են ինչպես մասնավոր, այնպես էլ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում։