Հայաստանի ազգային հավաքականը երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Ազգերի լիգայի շրջանակում C լիգայի 4-րդ խմբի 3-րդ տուրում հյուրընկալվել էր Ֆարերյան կղզիների հավաքականին։ Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2-2 հաշվով։
Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը․
«Շատ ծանր և նյարդային հանդիպում ստացվեց։ Որևէ ֆուտբոլիստին առանձին չեմ նշի։ Սա ֆուտբոլ է, որը բաղկացած է ոչ թե որևէ մեկ ֆուտբոլիստի սխալից, այլ սխալների շարքից։
Պաշտպանը, որը սխալվեց, իր ակումբում խաղային պրակտիկա չունի, նույնն էլ կարող եմ ասել Ռանոսի մասին։ Բարդ հանդիպում էր, մարտական ոչ ոքի ստացվեց։ Հանդերձարանում շնորհակալություն հայտնեցի տղաներին նվիրման համար։
Փորձելու ենք շարժվել առաջ և պատրաստվել Հս․ Մակեդոնիայի հետ խաղին»,- ասել է Պետրակովը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։