«Միլթոն» փոթորիկը Ֆլորիդայում ավերածություններ է առաջացրել՝ միլիոնավոր մարդկանց թողնելով առանց հոսանքի: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Այնուամենայնիվ, Թամպա Բեյի տարածքը, կարծես թե, խուսափել է աղետալի ջրհեղեղից, ինչի վտանգը կար:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Ֆլորիդայի Ատլանտյան ափին գտնվող Սենտ Լյուսի շրջանում փոթորկի պատճառով առնվազն 4 մարդ է մահացել:
Ֆլորիդայում հոկտեմբերի 10-ին հոսանքազրկվել են 3 մլն տուն և բիզնես տարածքներ: