Ուսուցիչների ատեստավորումը կանցկացվի էլեկտրոնային տարբերակով, թեպետ դեռևս չի բացառվի նաև թղթային տարբերակը: Կառավարության նիստում հարցը զեկուցեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Յուրաքանչյուր էլեկտրոնային համակարգ թույլ է տալիս յուրաքանչյուր ուսուցչի համար գեներացնել իր թեստը: Իհարկե, առաջադրանքները նույնական են, նույն բարդության խնդիրներ են, բայց հաջորդականությունը տարբեր է, այսինքն 1-ին հարցը մեկի մոտ մեկը կլինի, մյուսի մոտ՝ այլը: Ինչը նշանակում է, որ թեստը չի կրկնվում ոչ մի ուսուցչի մոտ:
Սա ինչո՞ւ եմ ասում, որ, օրինակ, երրորդ հարցի ճիշտ պատասխանը բոլորի մոտ տարբեր կլինեն»,- պարզաբանեց նախարարը:
Վարչապետ Փաշինյանն էլ հստակեցրեց. «Հա, տենց շրջիկ լուրեր կան, թե երրորդ հարցի ճիշտ պատասխանը չորրորդ տարբերակն է: Այսինքն, հիմա երրորդ հարցի պատասխանը միշտ չէ, որ չորրորդ տարբերակն է, կարող է լինել առաջինը, երկրորդը և երրորդը: Այսինքն, երբ ասում եք ամեն ուսուցչի համար առանձին է ոչ թե բովանդակային առումով է առանձին, այլ տեղերը խառնածի առումով առանձին է»:
Նախարարն էլ հաստատեց՝ այո, սա նշանակում է, որ երբ թղթային տարբերակ էր, մենք պետք է որոշակի թեստեր տպագրեինք և պարզ է, որ սահմանափակ թվով՝ հիմնականում չորս տարբերակով այդ պատասխանները բաշխում էինք և սա նույնպես լրացուցիչ հարցերը կարող էր առաջացնել:
«Հիմա ուսուցիչը մոտենում է համակարգչին, իր համար բացվում է թեստի իր տարբերակը: Իր մոտ ունենալու է նաև թուղթ և գրիչ, որի վրա կարող է լուծել այն հարցերը, որի պատասխանը հետո պետք է անցկացնի համակարգչի մեջ: Վերջացնելուց հետո տեսնելու է համակարգչի վրա իր արդյունքը, թե քանի հարցի է ճիշտ պատասխանել, քանիսին՝ սխալ»,- ասաց Անդրեասյանը: