Իրանը Սպահան քաղաքում փորձարկել է С-400 ՀՕՊ համակարգերը. քաղաքում հնչած պայթյունը կապված է դրա հետ, հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան ալիքում:
«Պայթյունի ձայնը, որը լսվել է գիշերը, երկնքւոմ երևացած պայծառ օբյեկտը կապված է պաշտպանական համակարգի փորձնական ակտիվության հետ», - ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Սահեբ ալ Զաման» շտաբի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Պնդումները, թե պայթյունը տեղի է ունեցել զորավարժությունների կամ հակառակորդի հարձակման հետևանքով, չեն համապատասխանում իրականությանը:
Իրանը վերջերս ստացել է С-400 «Տրիումֆ» հակաօդային համակարգը: