Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) հայտնել է, որ կրճատել է ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի որակազրկման ժամկետը, քանի որ ֆուտբոլիստը ապացուցել է արգելված նյութի օգտագործման չկանխամտածված լինելը:
Անցյալ տարի հայտնի դարձավ, որ Պոգբայի թեստոստերոնի դոպինգ-թեստը դրական արդյունք էր տվել։ Հետագայում բացվեց նաև «Բ» փորձանմուշը, որը նույնպես դրական էր։ Փետրվարին Պոգբան որակազրկվեց չորս տարով։ Հոկտեմբերի 4-ին լրատվամիջոցները հաղորդեցին, որ CAS-ը կրճատել է ֆրանսիացու որակազրկման ժամկետը՝ դարձնելով այն մինչև 18 ամիս։ Ֆուտբոլիստը կկարողանա սկսել մարզվել գալիք տարվա հունվարին, իսկ խաղալ՝ մարտից:
— CAS-ի հանձնաժողովը որոշումը հիմնավորել է ապացույցների և իրավական փաստարկների վրա, որոնց համաձայն՝ Պոգբայի կողմից արգելված նյութի օգտագործումը կանխամտածված չէր և եղել է բժշկի կողմից Ֆլորիդայում նշանակված հավելանյութի սխալ ընդունման հետևանք: Դրանից առաջ Պոգբան բժշկից հավաստիացումներ էր ստացել, որ նա լավ տեղյակ է եղել և հիշել է ֆուտբոլիստի հակադոպինգային պարտավորությունների մասին:
Պոգբան խնդրել էր որակազրկումը կրճատել՝ հասցնելով այն մինչև 12 ամսվա, և չի պահանջել CAS-ի հանձնաժողովից որևէ որոշում իր անմեղության կամ անփութության բացակայության վերաբերյալ: Իտալիայի հակադոպինգային գործակալությունը պնդում էր, որ ֆուտբոլիստի մեղքի չափը լուրջ է, և որակազրկումը չորս տարով արդարացված է: Պոգբայի կողմից ներկայացված ապացույցների մեծ մասը անբեկանելի էր: CAS-ի հանձնաժողովը նշել է նաև, որ Պոգբան, որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, պետք է ավելի զգուշավոր լիներ նման հանգամանքներում, — ասվում է CAS-ի հայտարարության մեջ:
Պոգբան 31 տարեկան է, նա Ֆրանսիայի կազմում աշխարհի չեմպիոն և Ազգերի լիգայի հաղթող է դարձել: «Յուվենտուսի» կազմում նա դարձել է Իտալիայի քառակի չեմպիոն, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հաղթել է Եվրոպայի լիգան: