Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել, թեև կանխատեսումները նման բան չէին հուշում. այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։
«Երեքշաբթի վաղ առավոտյան, մոսկովյան ժամանակով 05:42-ից հետո, գեոմագնիսական դաշտում տատանումները հասել են G3 դասի ուժեղ մագնիսական փոթորիկի մակարդակին: Դա տեղի է ունեցել հակառակ կանխատեսումների», - ասել է մասնագետը: