Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են միջազգային թեմաներ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի իրադրության վտանգավոր զարգացումը։
«Առաջնորդները գոհունակություն են հայտնել ռուս-թուրքական հարաբերությունների կառուցողական բնույթի կապակցությամբ և իրենց պատրաստակամությունը հայտնել հետագա սերտ փոխգործակցության վերաբերյալ», - հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը։