Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի շրջանակում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 4-0 հաշվով հաղթեց «Խիմկիին»։
Դուբլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Ջոն Կորդոբան, ևս մեկական գոլ խփել են Խուան Բատչին և Կևին Կաստանյոն։
Հանդիպմանը մեկնարկային րոպեներից մասնակցեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը` փոխարինվելով 80-րդ րոպեին։
Այս հանդիպումից հետո «Կրասնոդարը» 27 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը, «Խիմկին» 8 միավորով՝ 13-րդն է։
Հաջորդ տուրում «Կրասնոդարը» հոկտեմբերի 19-ին արտագնա հանդիպում կանցկացնի «Սպարտակի» հետ։