Մշակել ենք քաղաքային ծառայությունների թվայնացմանն ուղղված ռազմավարություն, որն ուղղված է երևանցիների կյանքն առավել հարմարավետ դարձնելուն։
Ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․
«Այսօր, երբ Երևանը հյուրընկալում է տեխնոլոգիական ոլորտի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT), կարող եմ ասել, որ մեր քաղաքն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով։
Համադրելով Երևանի առանձնահատկություններն ու պահանջները՝ մշակել ենք քաղաքային ծառայությունների թվայնացմանն ուղղված ռազմավարություն, որն ուղղված է երևանցիների կյանքն առավել հարմարավետ դարձնելուն։
Այս համատեքտում, գործարկել ենք․
-GIS համակարգը, որը մեզ հնարավորություն է տալիս քարտեզագրել և վերլուծել քաղաքային ենթակառուցվածքները,
-Active Citizen հարթակը, որը հնարավորություն է տալիս մեր քաղաքացիներին ներգրավվել քաղաքային կյանքի կառավարման գործընթացում»: