Ադրբեջանի բանակում կադրային լուրջ փոփոխություն է տեղի ունեցել. մասնավորապես՝ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Վիլայաթ Գուլիևը։
Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր գեներալ-լեյտենանտ Մայիս Բարխուդարովը։
Գուլիևի գլխավորած զորամասը 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախում օկուպացրել է բազմաթիվ բնակավայրեր Ջրականի և Հադրութի ուղղությամբ։