Սերիա Ա-ի 7-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Կալյարիի» հետ՝ 1:1:
Հանդիպման հաշիվը բացվեց 15-րդ րոպեին։ Աչքի ընկավ «ծեր սինյորայի» սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոցը։
Հյուրերը պատասխան գնդակը խփեցին խաղավերջում՝ 88-րդ րոպեին, կրկին 11 մետրանոցից։ Գոլով աչքի ընկավ Ռեզվան Մարինը, ինչպես նաև սիմուլյացիայի համար խաղադաշտից հեռացվեց «Յուվենտուսի» հարձակվող Շիկու Կոնսեյսաուն։