Միլիարդատեր Իլոն Մասկը մասնակցել է Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական հանրահավաքին՝ բեմից հայտարարելով, որ Թրամփը «Ամերիկայում ժողովրդավարությունը պահպանող միակ թեկնածուն է»: Այս մասին գրում է apnews.com-ը:
SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրենը Թրամփին միացել է Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում, որտեղ հուլիսին թեկնածուի դեմ մահափորձ էր իրականացվել:
Միլիարդատերն աջակցել է հանրապետականին՝ ասելով, որ Թրամփը պետք է հաղթի նախագահական ընտրություններում։ Մասկը նախազգուշացրել է, որ «սա ԱՄՆ-ում վերջին ընտրությունները կլինեն», եթե Թրամփը չհաղթի:
Թրամփն էլ իր հերթին ասել է, որ եթե նախագահ ընտրվի, իր պաշտոնավարման ընթացքում ամերիկացիները վայրէջք կկատարեն Մարսի վրա: