Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Դանի Կարվախալը վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Վիլյառեալ»-ի դեմ խաղում (2։0): Հանդիպման վերջնամասում «Վիլյառեալ»-ի կիսապաշտպան Յերեմի Պինոյի հետ բախման հետևանքով 32-ամյա պաշտպանը լուրջ վնասվածք է ստացել և չի կարողացել ինքնուրույն լքել խաղադաշտը։ Նա արցունքն աչքերին դուրս է բերվել խաղադաշտից, հայտնում է armsport.am-ը:
Դեռևս հայտնի չէ, թե որքան բաց կթողնի իսպանացին վնասվածքի պատճառով, բայց ամեն ինչ տանում է նրան, որ Դանին շարքից դուրս է կմնա բավականին երկար ժամանակով։
«Առաջային խաչաձև կապանի լրջագույն վնասվածք եմ ստացել։ Ինձ վիրահատություն է սպասվում։ Անհամբեր սպասում եմ ապաքինման ընթացքին ու իմ վերադարձին։ Վերադառնալու եմ ինչպես մի գազան։ Շնորհակալություն բոլորին ջերմ խոսքերի համար, անչափ զգացված եմ»,- հայտնել է Կարվախալը սոցցանցերում։
Խաչաձև կապանների վնասվածքների ապաքինման ժամանակահատվածը սովորաբար տևում է վեց ամսից ավելի՝ կախված վերականգնման ընթացքից։