Добавить новость

Белогорские школьники продолжают искать себя в медиа-профессии

Следственный комитет проверит данные СМИ о похищениях пенсионеров в ряде регионов РФ

УФАС области оштрафовало представителя власти Котельников за нарушения при торгах

Михаил Пирогов выступит на бурятской сцене в опере «Риголетто» 9 октября

World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Փաշինյանը փորձում է ներքին քաղաքականության համատեքստում պարտությունը որպես հաղթանակ վաճառել ժողովրդի վրա. Արա Պողոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արա Պողոսյանը

– Պարո՛ն Պողոսյան, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը պատերազմից չորս տարի անց հայտարարում, որ «44-օրյա պատերազմը սցենարով գնացած պատերազմ է, այդ սցենարը չի գրվել Հայաստանում, բայց Հայաստանում գտնվող շատ մարդիկ այդ սցենարի մեջ են եղել»: 

– Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, թե այդ հայտարարության շահառուներն ովքեր են։ Միայն մի բան «սցենարով գրված պատերազմի» մասին․ մեր հասարակությունը տևական ժամանակ խոսում էր այն մասին, որ սա պայմանավորված պատերազմ էր, ինչի հետևանքով էլ մենք պարտվեցինք, իսկ իշխանությունը համառորեն պնդում էր, թե պարտվեցինք, քանի որ նախկինների բանակը թույլ էր, սպառազինությունը նախորդ դարաշրջանի էր։ Այստեղ բանալին այն է, որ հիմա իշխանությունը խոստովանում է, որ հասարակությունը ճիշտ էր, որ այս պատերազմում պարտությունը պայմանավորվածության հետևանք էր։ Որովհետև պարտությունը պարտություն չէր դասական իմաստով։ 

Հաջորդ կարևորագույն հարցն այն է, թե իշխանություններն ի՞նչ մաս ունեն այդ պայմանավորվածության մեջ։ Բացի այս, եթե նա ունի որոշակի տեղեկատվություն, որոնք գաղտնի են, շատ են, ապա ինչո՞ւ այդ ամբողջը չունեն հատուկ ծառայությունները, ինչո՞ւ են դրանք պահվում հատուկ ծառայություններից, կամ ինչպե՞ս է այդ տեղեկատվությունը ձեռք բերվել՝օրինակա՞ն, թե՞ ապօրինի։ Այս հարցերը պետք է ստանան իրենց պատասխանները։ Եթե եզրահանգելու լինենք՝ ես կարծում եմ, որ այս հայտարարությունը կոնկրետ մարդկանց կամ կողմերի էր ուղղված՝ ինչ-որ բան ստանալու կամ ինչ-ինչ գործողություններից ձեռնպահ պահելու համար։

– Նկատի ունեք, որ հայտարարությունն արվեց շանտաժի՞ նպատակով՝ ուղղված ձեր ասած մարդկանց կամ կողմերին։

– Իսկ ինչպե՞ս հասկանանք, երբ հայտարարվում է, որ ես ունեմ այնքան ու այն աստիճանի տեղեկություն, որոնք անգամ հատուկ ծառայությունները, ԱԱԾ-ն, ոստիկանությունը չունեն։ Այստեղ ևս, ի դեպ, շատ հետաքրքիր նրբերանգ կա․ ստացվում է, որ Փաշինյանը չի վստահում ոստիկանությանը, ԱԱԾ-ին, Դատախազությանը ու մնացյալին, եթե չի կիսվում այս տեղեկատվությամբ։ 

Այս հայտարարությունը պետականությանն էլ ավելի վնասող է, քանի որ ի ցույց է դնում պետական ինստիտուտների դեգրադացիան, ինչպե՞ս կարող են այդ ինստիտուտները չտիրապետել այդ ինֆորմացիային, այդ դեպքում ինչպե՞ս ու ի՞նչ ճանապարհներով է նման տեղեկատվությունը հասել իրեն։

– «Դա եղել է պատերազմ՝ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն ոչնչացնելու համար»,- ո՞ւմ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը։

– Սա կարող ենք դիտարկել երկու տեսանկյունից․ եթե Հայաստանի ներքին քաղաքականության տեսանկյունից դիտարկելու լինենք, Փաշինյանը փորձում է ունեցած արդյունքը որպես հաղթանակ վաճառել ժողովրդի վրա։ Այսինքն՝ նպատակադրվել էին ոչնչացնել Հայաստանը, մենք պահեցինք այն որպես պետություն, դա հաղթանակ է։ Ներքին քաղաքականության համատեքստում սրանով փորձում է իր պարտությունը, Հայաստանի տարածքների զիջումը, դրանց օկուպացիան ներկայացնել իբրև հաղթանակ։ 

Տարածաշրջանային դիտանկյունից սա ուղղված է որոշ պետությունների, որոնց թվում է նաև Ռուսաստանը, որին բազմիցս՝ ի դեմս ՀԱՊԿ-ի, նման մեղադրանքներ են վերագրել այս իշխանության ներկայացուցիչները։ 

– Ստացվում է, որ այս հայտարարությունը մեղադրանք էր Ռուսաստանի ու ներքին որոշ խմբերի հասցեի՞ն։

– Ավելի նկարագրական բառ կա՝ շանտաժ։ 

– Պարո՛ն Պողոսյան, իրավապահ մարմինների ի՞նչ գործողություն պետք է հետևի կամ հետևեր Փաշինյանի այս հայտարարությունից հետո։

– Շատ կարևոր է հասկանալ, թե նման ինֆորմացիան ի՞նչ ճանապարհով է ձեռք բերվել, առհասարակ կա՞ նման բան, թե դա պարզապես ենթադրություն է։ Ես ասացի, որ այստեղ նաև հարվածի տակ է դրվում նաև պետական ինստիտուտների գոյությունը։ 

Հիմա ձեր բուն հարցի պատասխանը․ այս հայտարարությունն այն մասին էր, որ Հայաստանի դեմ կազմակերպվել ու իրականացվել է դավադրություն, իսկ այն մասով, որ նշում է, որ սցենարի մասնակից եղել են նաև ներսի մարդիկ ու գիտակցված ձևով, սա արդեն պետական դավաճանության մասին է։ Եթե ՀՀ ԱԱԾ-ն, Քննչական կոմիտեն, Գլխավոր դատախազությունը գործ չեն հարուցում, ՀՀ վարչապետին չեն հրավիրում ցուցմունքներ տալու, չեն ներգրավում որպես վկա, նշանակում է, որ Հայաստանի անվտանգության համակարգը իրապես դեգրադացված է, այս ինստիտուտները չեն գործում, այլ գործում են բացառապես կոնկրետ ցուցումներով՝ կլինի ցուցում՝ կգործեն, չի լինի՝ չեն գործի։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Փաշինյանը փորձում է ներքին քաղաքականության համատեքստում պարտությունը որպես հաղթանակ վաճառել ժողովրդի վրա. Արա Պողոսյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Учитель гимназии № 5 представит Королев на конкурсе «Педагогический дебют-2024»

Актеры и режиссеры рассказали, почему кинопарк «Москино» должен посетить каждый

Барабанщики Москвы и других регионов выступят в филиале Музея Победы на Поклонной горе

Белогорские школьники продолжают искать себя в медиа-профессии

Музыкальные новости

Деян Станкович: Мостовой не будет участвовать в тренировках "Спартака"

Последняя выпущенная песня Вячеслава Добрынина “Родная Земля”, исполненная Сергеем Арутюновым и Львом Лещенко, навсегда сохранит память о великом композиторе

Путин пошутил, что взял кофе в парке «Руднево» в кредит

Лавров проведет переговоры с главами МИД Абхазии и Южной Осетии

Новости России

Состоялось заседание фракции КПРФ в Московской областной Думе и 93 пленарное заседание регионального парламента

УФАС области оштрафовало представителя власти Котельников за нарушения при торгах

Учитель гимназии № 5 представит Королев на конкурсе «Педагогический дебют-2024»

Актеры и режиссеры рассказали, почему кинопарк «Москино» должен посетить каждый

Экология в России и мире

Спектакль «Раневская. Одинокая насмешница» в Москве: дань великой актрисе

Banyan Tree Vabbinfaru: экологичная роскошь

Последняя выпущенная песня Вячеслава Добрынина “Родная Земля”, исполненная Сергеем Арутюновым и Львом Лещенко, навсегда сохранит память о великом композиторе

Благодарность за концерт

Спорт в России и мире

Рублев рассказал об операции перед турниром в Пекине

Рублев вышел в четвертьфинал турнира в Пекине

Теннисист Рублев рассказал об угрожавшей ему ампутации

Арина Соболенко вышла в четвертьфинал турнира WTA 1000 в Пекине

Moscow.media

В Новосибирской области по БКД отремонтировали и ввели в эксплуатацию 31 дорожный объект

Объем межтерминальных перевозок увеличился более чем на 7% за 8 месяцев 2024 года – «Деловые Линии»

Социальный фонд оказывает помощь эвакуированным жителям Курской области

Терминал «Деловых Линий» в Мытищах сменил адрес











Топ новостей на этот час

Rss.plus






Михаил Пирогов выступит на бурятской сцене в опере «Риголетто» 9 октября

УФАС области оштрафовало представителя власти Котельников за нарушения при торгах

Актеры и режиссеры рассказали, почему кинопарк «Москино» должен посетить каждый

Следственный комитет проверит данные СМИ о похищениях пенсионеров в ряде регионов РФ