Իրանը Կատարի միջոցով ուղերձ է հղել ԱՄՆ-ին՝ ասելով, որ չի ձգտում տարածաշրջանային պատերազմի, սակայն միակողմանի ինքնազսպման փուլն ավարտվել է և իսրայելական ցանկացած հարձակում կարժանանա պատասխանի՝ ընդհուպ մինչև իսրայելական ենթակառուցվածքների թիրախավորում: Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
Հիշեցնենք, որ Իսրայելը և ԱՄՆ-ն խոստացել են պատասխանել Թեհրանի հարձակմանը՝ Իսրայելի վրա: