Անցած շաբաթ մենք հանդիպումներ ունեցանք ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ և քննարկեցինք COP29-ի ու Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների թեման:
Այս մասին «Հայաստան 2041» հիմնադրամի մամուլի ասուլիսի ժամանակ, որի ընթացքում հայտարարվեցին «Ուժեղ Սփյուռք» ծրագրի հաղթող նախագծերը, ասաց հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը:
«Դա մեծ աղմուկ բարձրացրեց Ադրբեջանում, քննարկեցին, թե սփյուռաքահայերը, այդ թվում ես, ամեն ինչ անում ենք, որ COP29-ը ձախողվի: Ես բնականաբար չեմ կարողանալու Ադրբեջան գնալ, բայց մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով:
Ադբեջանն արդեն արել է ամեն ինչ, որ մի շարք լրագրողներ ու մարդու իրավունքներով զբաղվող իրավաբաններ չկարողանան Բաքու գնալ COP29-ի ժամանակ:
Ադրբեջանը մայիսին ամենացինիկ ձևով հայտարարել էր, որ COP29-ի ժամանակ պատերազմները պետք է դադարեն ու պետք է այդ դառնա խաղաղության COP: Ամեն ինչ անում ենք, որ COP29-ը չդառնա Ադրբեջանի լեգիտիմիությունը բարձրացնելու միջոց»,- ասաց նա: