Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հաջորդող շաբաթվա բոլոր օրերին՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը, ժամը 19:00-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ հայրենիքի խաղաղության և անսասանության, մեր ժողովրդի անվտանգ ու բարօր կյանքի, ինչպես նաև անհայտ կորած, գերության մեջ գտնվող և զոհված մեր զավակների ու նրանց ընտանիքների համար։
Սիրով հրավիրում ենք բարեպաշտ մեր ժողովրդին իրենց աղոթական մասնակցությունը բերելու մատուցվելիք Սուրբ և Անմահ Պատարագներին»,-ասված է հայտարարության մեջ։