ԱՄՆ-ը չի փոխել Կիևի կողմից ամերիկյան զենքի օգտագործման սահմանափակման մոտեցումները, փոփոխությունների մասին չի հայտարարի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի Վաշինգտո կատարած այցի արդյունքներով։
Այս մասին հայտնել Է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Դրա վերաբերյալ մեր մոտեցումներում փոփոխություն չկա։ Եվ ես չէի սպասի նման փոփոխություն տեսնել այսօր»,-ասել Է Քիրբին ճեպազրույցի ժամանակ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը երկկողմ բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ ուրբաթ օրը Վաշինգտոնում։
Արևմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ առաջնորդները պետք է որոշում կայացնեն Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնություն խորքում արևմտյան հեռահար զինատեսակներով հարվածելու գործող արգելքը վերացնելու հնարավորության մասին։