Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը խոսել է Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում իր թիմի մեկնարկի մասին:
«Բոլորը հասկանում են, որ մրցաշրջանն անհաջող մեկնարկ է ունեցել, սակայն ոչ մի տագնապ և հիասթափություն չկա։
Բոլորն աշխատում են 100 տոկոսով և գիտեն, որ պետք է միավորներ վաստակել: Մեր թիմի նպատակը նվազագույնը եվրագավաթներ դուրս գալն է»,- ասել է Զախարյանը Матч! Футбол 1-ի եթերի ժամանակ:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Ռեալ Սոսյեդադը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղը՝ 4 միավորով: