Իսրայելի պաշտպանության բանակն ավարտել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ռաֆահ» բրիգադի լիկվիդացումը։
Այս մասին հայտնում են բանակի մամուլի ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում 162-րդ դիվիզիայի ստորաբաժանումները ճշգրիտ, հետախուզական տվյալների վրա հիմնված, նպատակային գործողություններ են իրականացրել։
Զորքերը ոչնչացրել են ավելի քան 2 հազար ահաբեկիչ և մոտ 13 կմ ստորգետնյա թունելներ»,-ասվում է հայտարարության մեջ։
Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտարարել է Գազայի հատվածի Եգիպտոսի հետ սահմանին գտնվող այսպես կոչված Ֆիլադելֆիայի միջանցքի տարածքում արմատականների կողմից փորված ստորգետնյա անցումների և թունելների 80%-ի ոչնչացման մասին։