ՀՀ կառավարությունը կհամաֆինանսավորի Տավուշի Իջևան համայնքի «Կիրանց, Բերքաբեր և Աճարկուտ բնակավայրերի գազիֆիկացում» սուբվենցիոն ծրագիրը։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ «Ծրագրի ամբողջական փաթեթը ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմը ներկայացրել է 2023 թ. հոկտեմբերի 18–ին։ Սուբվենցիոն այս ծրագիրը 2024 թ. հունիսի 14–ին ներկայացվել է միջգերատեսչական հանձնաժողովին, որտեղ քննարկվել և հավանության է արժանացել»,– ասված է որոշման