Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը պնդում է, որ սեպտեմբերի 7-ին ռուսական անօդաչու թռչող սարք է ընկել երկրի արևելքում։
Համապատասխան հաղորդագրությունը նա տեղադրել է X-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Երեկ ռուսական ռազմական անօդաչու թռչող սարք է կործանվել Արևելյան Լատվիայում»,- գրել է Ռինկևիչսը։
Նրա խոսքով, հանրապետական իշխանությունները դեպքի առթիվ հետաքննություն են անցկացնում։