Ֆրանսիայի նոր վարչապետ Միշել Բարնիեն հայտարարել է, որ մտադիր է հոկտեմբերի սկզբին Ազգային ժողովին (խորհրդարանի ստորին պալատ) ներկայացնել իր քաղաքական ծրագիրը։
Նա ընդգծել է, որ առողջապահության ոլորտն իր գլխավորությամբ նոր կառավարության համար առաջնահերթություն է դառնալու և հայտարարել է «արագ առաջընթացի» հասնելու իր մտադրության մասին, նշելով նաև, որ «հրաշքների սպասել պետք չէ»։
Բարնիեն հավելել է, որ ակնկալում է կառավարություն ձևավորել «առաջիկա օրերին»։