Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը, ով կարիերայի ավարտից առաջ հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալում», հումորով է արջագանքել «Ոսկե գնդակ» մրցանակը ստանալու իր թեկնածությունը։
Մադրիդի «Ռեալի» ևս 6 ֆուտբոլիստ հավակնում է մրցանակին։
Խոսքը Ջուդ Բելինգհեմի, Ֆեդերիկո Վալվերդեի, Դանի Կարվախալի, Կիլիան Մբապեի, Անտոնիո Ռուդիգերի և Վինիսիուս Ժունիորի մասին է։
«Դուք՝ վեցդ, կարող եք «Ոսկե գնդակը» նվաճել նաև հաջորդ տարի», - գրել է Կրոսը սոցիալական ցանցերում: