Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոստացել է Ուկրաինային մատակարարել ևս 17 IRIS-T զենիթահրթիռային համակարգեր, որոնցից չորսը կտրամադրվեն արդեն 2024 թվականին։
Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Կանցլեր Օլաֆ Շոլցը Ուկրաինային խոստանում է հավելյալ IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգեր: Ութ IRIS-T SLM համակարգեր և ինը IRIS-T SLS համակարգեր պատվիրվել են Ուկրաինայի համար»,- ասել է Շոլցը Շլեզվիգ-Հոլշտայնի Տոդենդորֆ Բունդեսվերի բազայում»,- ասված է զեկույցում:
Յուրաքանչյուր տեսակի երկու համակարգ Ուկրաինա կմատակարարվի 2024 թվականին, մնացածը՝ 2025 թվականից։