Երևանի 28 փողոցի վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Սա առաջին հերթին քաղաքային միջավայր ստանալու ամենակարևոր կոմպոնենտներից է:
Ծրագիրն իր հերթին նպաստելու է, որ քաղաքը լինի կոկիկ կահավորված:
Փուլ առ փուլ փողոցների ցանկն ավելացնելով՝ մենք Երևան քաղաքում հենասյուններով անցնող լարերն ենք իջեցնելու գետնի տակ»,-գրել է Ավինյանը: