ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Россия сегодня, РИА Новости, RT, Sputnik, Ruptly լրատվամիջոցների, ինչպես նաև Մարգարիտա Սիմոնյանի, ինչպես նաև RT-ի մի շարք թոփ-մենեջերների նկատմամբ։
Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ CNN-ի տեղեկություններով՝ առաջիկա ժամերին Սպիտակ տունը հանդես կգա հայտարարությամբ՝ մեղադրելով Ռուսաստանի ԱՄՆ նախագահական ընտրարշավին միջամտելու մեջ։
Նշվել էր, որ սպասվող մեղադրանքների գլխավոր հասցեատերը ռուսական RT մեդիահոլդինգն է լինելու։