Իտալական «Ռոման» հայտարարել է պաշտպան Մատս Հումմելսի հետ պայմանագիր կնքելու մասին։
«Հումմելսը «Ռոմայի» կազմում հանդես կգա 15 համարով և կդառնա յոթերորդ գերմանացի խաղացողը ակումբի պատմության մեջ:
Բարի գալուստ «Ռոմա», Մատս»,- ասվում է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը մոտ է հռոմեական ակումբի հետ մեկ տարի ժամկետով պայմանագիր կնքելուն։
Անցած ամառ ավարտվել էր Հումմելսի պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ 2023/2024 մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 5 միլիոն եվրո։
Ա Սերիայի նոր մրցաշրջանի երեք տուրից հետո «Ռոման» վաստակել է երկու միավոր և զբաղեցնում է 15-րդ տեղը։