Սարգիս Ղուկասյանի հարազատ Արսեն Ղուկասյանը հայտնեց՝ հանդիպման ընթացքում քննարկվել է ԴՆԹ համընկնումների հետ կապված խնդիրը․ «Պետք է մի ինչ-որ ձևաչափ մշակվի, որ յուրաքանչյուր անձի կորստի փաստի վերաբերյալ լինի քրեական վարույթ, որը պարզի, թե այդ մարդն ինչ հանգամանքներում է կորել․ կարող է իրենը չէ ԴՆԹ-ն, կարող է իրենն է»։