Առաջիկա օրերին հայ բռնցքամարտիկները կմասնակցեն Գրոզնիում և Գորիում կայանալիք միջազգային մրցաշարերին։
Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Գորիի մրցաշարին կմասնակցի 13 մարզիկ։ Սա մեր բռնցքամարտիկների համար ուժերի վերջին ստուգատեսն է հոկտեմբերին կայանալիք մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունից առաջ։
Գրոզնիի մրցաշարին ներկայացված կլինենք 8 բռնցքամարտիկով։