Երևանը դե յուրե մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ, սակայն ներկայում Հայաստանի ղեկավարությունը փաստացի հետևում է այս փոխգործակցությունից հեռանալու գծին, ինչը հակասում է հայ ժողովրդի շահերին. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք հուսով ենք, որ Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի ապագա անվտանգության շահերից ելնելով, ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հետ մեր համագործակցությունը լիարժեք կվերականգնվի»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Զախարովան այս կապակցությամբ նաև ուշադրություն է հրավիրել պաշտոնական Երևանի հայտարարությունների վրա:
«Վերջերս նրանք հայտարարեցին, որ ՀԱՊԿ-ը լքել է Հայաստանի տարածքը, հետո սկսեցին հայտարարել, որ սառեցված են այս կազմակերպության ներսում... Հասկանում եք, ամեն բառի, արտահայտության հետևում պետք է լինի ոչ միայն իմաստ, որը չափազանց կարևոր է, եթե այն ասվում է պաշտոնյայի կողմից, այլև պետք է լինի պատասխանատվություն ոչ միայն ասվածի, այլ նաև հետևանքների համար: Ինձ թվում է՝ բառերի հետ խաղալը, այսպես ասած, ոչ մի լավ բանի չի բերի։ Հատկապես հաշվի առնելով, որ տարածաշրջանն արդեն անցել է բազմաթիվ փորձությունների միջով», - ասել է Զախարովան։