ՕԽ-2024-ին մասնակցած Ուգանդայի վազորդին այրել է նախկին ընկերը։
Այս մասին հայտնում է Bild-ը։
Դեպքը տեղի է ունեցել Ռեբեկա Չեփթեգեյի տուն վերադառնալուց մի քանի շաբաթ անց: Վիճաբանությունից հետո նախկին ընկերը բենզին է լցրել ու լուցկի վառել։
Հարևանները նկատել են հրդեհը և շտապօգնություն կանչել։ Կինը և հրկիզողը տեղափոխվել են հիվանդանոց։ Վազորդուհին մարմնի 75 տոկոսի այրվածքներ է ստացել։