Պատրաստվում են պաշտոնանկ անել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբային։
Այս մասին հայտնում են «Ուկրաինսկայա պրավդայի» աղբյուրները։
Նրանց տեղեկություններով, նրան փոխարինող թեկնածուն դեռ ճշտվում է, սակայն ամենահավանականը ԱԳ նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Սիբիգան է։
Աղբյուրներն ասում են, որ կառավարությունում այլ պաշտոնանկություններ էլ են պատրաստվում ։
Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ վարչապետ Դենիս Շմիգալը մնում է պաշտոնում: