Արցախ չունենք այսօր, այն Արցախը, որով հպարտանում էինք։ Արցախ չունենք իր սրբարաններով, մեր ընկերների շիրիմներով, մեր պատմական վանքերով, որտեղ երբեք թշնամի չէր մտել։
Այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը։
«Ինձ համար այսօր ամոթ է թե՛ Եռաբլուրում նայել իմ ընկերների ու եղբայրների աչքերին, թե՛ պարզապես անցնել այն մարդկանց կողքով, որոնք անցել են պատերազմի բովով, մարտի դաշտը չեն լքել, սակայն այսօր իրենք են գտնվում լքվածության մեջ։
Այսօր մարդկանց առաջնագիծ են տանում՝ որպես պատիժ։ Մեկ տառով փոխել են մեր ամբողջ մտածողությունը։ Մի ժամանակ առաջնագիծ գնալը պատիվ էր, հիմա՝ պատիժ։ Ռազմի դաշտը նույնացրել են կալանավայրի հետ»,-ասել է նա։