ԱՄՆ վարչակազմը մտադիր է առաջիկա շաբաթներին Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ ուղարկել։
Այս մասին լրագրողների համար հերթական առցանց ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Ինչպես նախագահ Բայդենը հստակեցրել է, մեր աջակցությունն Ուկրաինային մնում է անսասան, և մենք կշարունակենք կենտրոնանալ նրանց ռազմական և հակաօդային պաշտպանության ուժեղացման վրա՝ հաշվի առնելով ռուսական այս տեսակի հարձակումները:
Ինչպես տեսաք ընդամենը 10 օր առաջ, մենք հայտարարեցինք ռազմական օգնության ևս մեկ փաթեթի մասին, որը առաջիկա շաբաթներին կտրամադրվի ավելին»,- ասաց նա։
Քիրբին չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ է պատրաստվում Վաշինգտոնը լրացուցիչ ուղարկել Կիև։